Հրթիռակոծվել է Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմակայանը

Զինվորական
Սիրիական որոշ տարածքներ, որտեղ նավթի ու գազի խոշոր հանքավայրեր կան, վերահսկում են ամերիկացիները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Սիրիայի Դեր Զոր նահանգում գտնվող ամերիկյան ռազմակայանը հրթիռակոծվել է։ Տեղեկությունը հայտնում է սիրիական Al-Watan–ը։
Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ ամերիկյան օկուպացիոն ուժերի բազան հրթիռակոծության է ենթարկվել «Օմար» նավթային հանքավայրի շրջանումլ, և ծխի սյուն է նկատվում:
Սիրիայում հայտնել են Իսրայելի ավիահարվածի հետևանքով խաղաղ բնակիչների զոհվելու մասին
Հիշեցնենք` ԱՄՆ-ի զինված ուժերը վերահսկում են Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող տարածքները Դեր Զոր, Ալ-Հասաքա և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են Սիրիայի նավթի և գազի խոշորագույն հանքավայրերը: Պաշտոնական Դամասկոսը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իր տարածքում ամերիկյան զինվորականների ներկայությունն օկուպացիա է և պետական ծովահենություն` նավթի անթաքույց գողության նպատակով:
ԱՄՆ-ն Սիրիայում հարված է հասցրել «Ալ Քաիդայի» պարագլխին
Սիրիայում ամերիկյան ռազմակայանը հրթիռակոծվել է