Հնարավոր է` Հենրիխ Մխիթարյանը կարիերան շարունակի Ա Սերիայի այլ ակումբում

Հենրիխ Մխիթարյանն ու Ժոզե Մուորինյոն
Մխիթարյանով հետաքրքրված են «Միլանը», «Ինտերը», «Կրասնոդարը» և «Զենիթը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է` կարիերան շարունակի Ա Սերիայի այլ ակումբում։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են միլանյան երկու ակումբները՝ «Միլանը» և «Ինտերը», գրում է Calciomercatonews-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանին ձեռք բերելու հարցում հետաքրքրված են նաև «Կրասնոդարը» և «Զենիթը», սակայն այդ ակումբները մերժում են ստացել։
Մխիթարյանը վախ էր ներշնչում․ Մոուրինյոն գնահատել է հայ կիսապաշտպանի գործողությունները
Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ-ների` Մխիթարյանը դժգոհ է «Ռոմայում» այն դիրքից, որով նրան խաղադաշտ է դուրս բերում գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
Ըստ Մխիթարյանի`այդպես ինքը չի կարողանում առավելագույնս օգուտ տալ իր թիմին:
Մխիթարյանը հետաքրքրում է «Կրասնոդարին» և «Զենիթին». Գալիցկին զանգել է հայ կիսապաշտպանին
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է 15 հանդիպման, դարձել երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
Մխիթարյանն ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։