Հայրիկի կրկնօրինակն է. Եվգենի Պետրոսյանի որդին փչում է ծննդյան տորթի մոմը

Եվգենի Պետրոսյան. Արխիվային լուսանկար
1.9- ամյա Վահանը Տատյանայի առաջին և Եվգենի Պետրոսյանի երկրորդ երեխան է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը` Տատյանա Բրուխունովան, Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել որդու` Վահանի մասնակցությամբ։
Երջանիկ մայրիկը տոնում է որդու 1.9 ամյակը։ Կադրերում Վահանը փչում է իր տորթի վրայի մոմը։
«Ես գնացի երեխային լողացնելու». Եվգենի Պետրոսյանի հումորն անակնկալի բերեց Գարիկ Խարլամովին
Բրուխունովայի էջի հետևորդներին շատ է դուր եկել տեսանյութը, նրանք բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։
««Շնորհավոր, հրաշք տղա», «Հայրիկի կրկնօրինակն է», «Ինչ լավն է, իսկական երջանկություն»»,–գրել են նրանք։
Նշենք, որ 2019–ի դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացավ իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։
Վահանը Տատյանայի առաջին և Եվգենի Պետրոսյանի երկրորդ երեխան (Վիկտորիան` դուստրն առաջին ամուսնությունից, ծնվել է 1968 թվականին): Վահանն ընդամենը մեկուկես տարեկան է։ Նա ծնվել է 2020թ. մարտի 13-ին Դուբայում։