ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 09.00–ից մինչև 20.00 Երևանի Դավթաշեն վարչական շրջանի որոշ հատվածներում 11 ժամ ջուր չի լինի։
Ըստ հաղորդագրության` կդադարեցվի Դավթաշեն 4-րդ բնակելի զանգվածի, 3-րդ բնակելի զանգվածի 30, 31, 2-րդ բնակելի զանգվածի 21-ից-26 համարների, Ձոր 1, 2, Վան թաղամասերի, Եղվարդի խճուղու, Փիրումյան, Միկոյան փողոցների, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքի ջրամատակարարումը:
Ընկերությունը նշում է, որ ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված է վթարի վերացման աշխատանքներով։