Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ Անն Լույոն դեսպան է նշանակվել 2021 թվականի օգոստոսի 25-ին։