Արայիկ Հարությունյանն ու Անն Լույոն են հանդիպել. հայտնի է` ինչ են քննարկել

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին (13 դեկտեմբերի, 2021թ). Երևան
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունենում ՀՀ կառավարության անդամների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ընդգծել տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու և ընդլայնելու անհրաժեշտությունը, մասնավորապես` առևտրատնտեսական կապերի, պետական կառավարման ոլորտում փոխգործակցությանը առնչվող հարցեր:
Արայիկ Հարությունյանը և դեսպան Անն Լույոն համոզմունք են հայտնել, որ երկու կառավարությունների արդյունավետ ջանքերի արդյունքում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն առաջիկայում ևս նոր ազդակ կստանան:
Նշենք, որ ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանը վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունենում ՀՀ կառավարության անդամների հետ, իշխանության ներկայացուցիչների հետ։
Հայաստանի և Թուրքիայի սահմանին՝ դեմքով դեպի Արարատը. Ֆրանսիայի նախագահի թեկնածուն ՀՀ-ում է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տիկին դեսպանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Դեկտեմբերի 10-ին տիկին դեսպանը հանդիպում էր ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։ Հանդիպման օրակարգում դարձյալ առանցքային են եղել երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները:
Նոյեմբերի 24-ին Անն Լույոն հանդիպել էր արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ, քննարկել արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը։
Թաթոյանը Ֆրանսիայում ներկայացրել է 44–օրյա պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումները
Իսկ նոյեմբերի 16-ին Անն Լույոն հանդիպել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, ով ֆրանսիացի դիվանագետին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակը։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի չլուծված լինելու ու այն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կարգավորելու խնդիրը։