ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Բեյթաուն քաղաքում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, 13-ը ՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է Հարիս օկրուգի շերիֆ Հարիս էդ Գոնսալեսը:
«Վիրավորների թիվը հասել է 14-ի, նրանցից մեկը հայտնաբերվել է մահացած։ Վիրավորներից երեքին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Lifeflight, մյուսները վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,– Twitter-ում հայտարարել է շերիֆը։
ABC հեռուստաընկերության տվյալներով, հրաձգությունը տեղի է ունեցել իր տան առջեւ գրեթե 2 շաբաթ առաջ սպանված երիտասարդչի հիշատակի արարողության ժամանակ։ Տեղում եղել է մոոտ 50 մարդ, երբ այդտեղով անցնող ավտոմեքենայից կրակոցներ են հնչել։