ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի -Sputnik. ԱՄՆ-ն իր պատկերացրած ժողովրդավարությունն օգտագործում է որպես զանգվածային ոչնչացման զենք, որով մտնում է այլ երկրներ և քանդում դրանք, այսպես է կարծում Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նրա խոսքը մեջբերում է Die Welt-ը։
«ԱՄՆ -ն գագաթնաժողով է կազմակերպել, որպեսզի գաղափարական իր թեզերն առաջ տանի, ժողովրդավարությունը որպես զենք կիրառելու միջոցներ գտնի և պառակտում ու առճակատում մտցնի», - հայտարարել է չինացի դիվանագետը:
Խոսքը, այսպես կոչված, «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասին է, որը տեղի է ունեցել այս շաբաթ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ կազմակերպված վիրտուալ ձևաչափով հանդիպմանը հրավիրվել են ավելի քան հարյուր երկրներ, սակայն Ռուսաստանն ու Չինաստանը հրավեր չեն ստացել:
Ինչպես նշել են Ռուսաստանի ԱԳՆ - ում, Վաշինգտոնի փորձերը՝ որոշելու, թե որն է ժողովրդավարական երկիր, իսկ որը՝ ոչ, խղճուկ և ցինիկ են, հատկապես Արևմուտքում մարդու իրավունքների հետ կապված ակնհայտ խնդիրների ֆոնին:
Նշենք, որ «Հանուն ժողովրդավարության» առցանց գագաթնաժողովին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այնտեղ նաև ելույթ է ունեցել։