ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ վաստակավոր արտիստ Ալլա Պուգաչովան «Արտես» մշակութային-բարեգործական հիմնադրամի նախագահի և «Անշլագ» ծրագրի պրոդյուսեր Ալեքսանդր Դոստմանի տիկնոջ` Իդա Դոստմանի ծննդյան օրը «ֆուրոր» է արել:
Իդա Դոստմանը նաև հայտնի փաստաբան է, նա Մոսկվայի փաստաբանների կոլեգիայի լավագույն անդամներից է։
Մի շարք աստղեր, որոնց թվում է եղել նաև գործարար Ելենա Պևզները, Instagram-ի իրենց էջերի story բաժնում հրապարակել են Իդայի ծննդյան օրվա տեսանյութեր։
Դրանցից մեկում ռուսական էստրադայի պրիմադոնան Լև Լեշչենկոյի «Прощай» երգի ներքո պարում է հոբելյարի հետ։
«Սենսացիա, Ալլա Պուգաչովան պարում է Լև Լեշչենկոյի երգի ներքո»,– այսպես է Պևզները մակագրել տեսանյութը։
Փաստաբանի ծնունդին ներկա են եղել ռուսական շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ` Ֆիլիպ Կիրկորովը, Նատաշա Կորոլյովան, Իգոր Կրուտոյը, Ալսուն, Մաքսիմ Գալկինը։
72-ամյա Պուգաչովան տոնակատարությանը ներկայացել է սև կաշվե կարճ զգեստով և սև երկարաճիտ կոշիկներով։