ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի ավտոպարկը համալրվել է ևս 8 բազմաֆունկցիոնալ ձնահավաք ավտոմեքենաներով։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Այս մեքենաներն ունեն 2 սեղմավահանակ (ковш), ինչը հնարավորություն է տալիս մաքրել միանգամից երկու երթևեկելի գոտի»,– նշել է Կուբատյանը։
Հիշեցնենք` նախորդ ձմռանը ձնամաքրման աշխատանքներում ներգրավված էին «Երևանի աղբահանություն և սնաիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 51 մեքենա ու մոտ 300 աշխատակից։
Նշենք, որ Երևանում դեկտեմբերի 12-ին նաև նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն է դուրս եկել երթուղի։