Ջուլիան Ասանժը բանտում ուղեղի կաթված է տարել. ԶԼՄ

WikiLeaks-ի հիմնադրի մոտ իջել է աջ կոպը, հիշողության հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչպես նաև նյարդաբանական վնասվածքի այլ ախտանշաններ կան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. WikiLeaks ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը կալանավայրում ուղեղի կաթված է տարել։ Նա 2019 թվականից գտնվում է Լոնդոնի Բելմարշ բանտում։
Տեղեկությունըհայտնում է Daily mail–ը` վկայակոչելով Ասանժի հարսնացուին` Ստելլա Մորիսին։

Դեպի ուղեղի արյան շրջանառության սուր խախտումը եղել է Լոնդոնի Բարձր դատարանում` Ասանժի ելույթի ժամանակ։ Վերջինս բանտից տեսակապով է միացված եղել:

Ստելլայի խոսքով՝ կաթվածի պատճառ է դարձել սթրեսը, որը կապված է Վաշինգտոնի նախաձեռնած հետապնդման հետ։
ԶԼՄ–ները դիմել են արդարադատության նախարարություն, որպեսզի դեպքը մեկնաբանվի, սակայն մերժում են ստացել։
Բանտում գտնվող Ջուլիան Ասանժը. բացառիկ կադրեր
Հիշեցնենք, որ Ասանժը 2012 թվականից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանությունում։ 2019-ին նա ձերբակալվեց։ Ամերիկյան իշխանությունն Ասանժին մեղադրում է պետդեպարտամենտի գաղտնի նյութերը հրապարակելու մեջ։ Նրան սպառում է մինչև 35 տարվա ազատազրկում և նույնիսկ մահապատիժ։ Ասանժը մեղադրանքները հերքում է և դրանք համարում քաղաքականապես մոտիվացված։
2021 թվականի դեկտեմբերին Անգլիայի և Ուելսի վերաքննիչ դատարանը բավարարել է ԱՄՆ–ի բողոքարկումը և թույլ է տվել արտահանձնել Ասանժին։