ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստան է ներկրվել թթվածին արտադրող 4 կայան ու 200 թթվածնային կոնցետրատոր։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
ՀՀ Առողջապահության նախարարության ձեռք բերված 4 թթվածին արտադրող կայան ու 200 թթվածնային կոնցենտրատորները Զվարթնոց օդանավակայանում
Դրանք գերատեսչության կարիքների համար են և ձեռք են բերվել պետական բյուջեից հատկացված միջոցներով։
«Սարքավորումները կծառայեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին և կլուծեն բժշկական ծառայությունների ապակենտրոնացման խնդիրը»,– նշում են նախարարությունից։
ՀՀ Առողջապահության նախարարության ձեռք բերված 4 թթվածին արտադրող կայան ու 200 թթվածնային կոնցենտրատորները Զվարթնոց օդանավակայանում
Նախնական տվյալներով` թթվածնային կայաններից մեկը կուղարկվի Արցախ, մյուսները կբաշխվեն Ապարանի ԲԿ-ի, Սպիտակի ԲԿ-ի և Կապանի ԲԿ-ի միջև։
ՀՀ Առողջապահության նախարարության ձեռք բերված 4 թթվածին արտադրող կայան ու 200 թթվածնային կոնցենտրատորները Զվարթնոց օդանավակայանում