Գորիս-Կապան ճանապարհահատվածի տուրքից Ադրբեջանի պետբյուջե մոտ 1,2 մլն դոլար է մտել

Գորիս–Կապան ճանապարհահատված. Արխիվային լուսանկար
Գորիս-Կապան շրջանցիկ ճանապարհը ծանրաքաշ մեքենաները դժվարությամբ են հաղթահարում, քանի որ այն շատ նեղ է։ Իրավիճակն ավելի բարդանում, երբ ձյուն է գալիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Գորիս-Կապան ճանապարհահատվածով անցնող տրանսպորտային միջոցներից գանձվող գումարից Ադրբեջանի պետբյուջե է մուտքագրվել մոտ 1,2 մլն դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով այդ երկրի մաքսային պետական կոմիտեի նախագահ Սաֆար Մեհտիևին:
Ի՞նչ է կատարվում Գորիս-Կապան մայրուղուն այլընտրանք դարձած ճանապարհներին
Գորիս-Կապան ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի Իրանից Հայաստան բեռների տեղափոխման համար։ Ադրբեջանը, սահմանային անցակետ տեղադրելով մայրուղու մի փոքր հատվածում, փաստացի ստանում է ողջ ճանապարհի վերահսկողությունը։
Ինչո՞ւ են կառուցել Գորիս–Կապան ճանապարհը, ինչո՞ւ այն չի կարող լինել ադրբեջանական. Քոչինյան
Հիշեցնենք` Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել։