ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Հայտնի ռուսաստանցի դիմահարդար Գոհար Ավետիսյանը շարունակում է բուժում ստանալ պլաստիկ վիրահատության հետևանքով առաջացած բարդություններից հետո։ Այս անգամ նրան տեղավորել են բարոխցիկում։ Այս մասին նա պատմել է Instagram-ի իր էջում։
Նրա խոսքով՝ իրեն պրոցեդուրա են նշանակել՝ օրգանիզմը թթվածնով հագեցնելու և ավելի արագ վերականգնելու համար։
Ավետիսյանը նաև տեղադրել է այն ոտքի լուսանկարը, որի հետ խնդիրներ են առաջացել։
«Ինձ ամենաշատն անհանգստացնում է ոտքս։ Ուղղահայաց կարը գրեթե սպիացել է, իսկ ահա 3 կարի միացման հատվածը` ոչ»,- գրել է Ավետիսյանը։
Նա նշել է, որ չնայած դժվարություններին, որոշակի առաջընթաց կա, արդեն այնքան էլ ցավոտ չէ քայլելը։ Ոտքի վրա դեռ բաց վերքը պահպանվում է։ Բացի այդ, Ավետիսյանը անալիզները նորմալ չեն` հեմոգլոբինը 130-ից հասել է 70-ի, (մինչը վիրահատություն), ինչի հետևանքով նրա մոտ մշտական գլխապտույտ կա:
Պրոֆեսիոնալ դիմահարդար Գոհար Ավետիսյանը խոստովանում է, որ հազիվ է իր մեջ ուժ գտնում չվհատվելու ու ժպտալու։ Բժիշկները նրան արգելել են դիետա պահել և սահմանափակել սննդակարգը։ Ավետիսյանն այժմ պարտավոր է օրական 2-3 անգամ սպիտակուցային կոկտեյլ խմել։
Հիշեցնենք, որ Ավետիսյանը երկրորդ վիրահատության էր ենթարկվել նոյեմբերի 28-ին։ Դեկտեմբերի 3-ին նրան հոսպիտալացրել են, քանի որ ոտքի վրայի վերքը բացվել էր։ Մինչ օրս նա գտնվում է բժիշկների հսկողության տակ և շարունակում է բուժում ստանալ։
Գոհարը վերջին տարիներին համառորեն փորձում է նիհարել։ Ամուսնալուծությունից հետո դիմահարդարը նիհարել է 43 կիլոգրամ և նոր սեր է գտել: Որդու ծնվելուց հետո Ավետիսյանը կրկին քաշ է հավաքել։ 2020 թվականի դեկտեմբերին նա կշռում էր 92-94 կգ։ Այդ ժամանակ էլ նա որոշել էր առաջին վիրահատության դիմել։
Առաջին վիրահատության ժամանակ նրա կուրծքը փոքրացրել են, հանել դիաստազը և որովայնի ճարպը տեղափոխել հետույքի հատված։
Գոհարը ծնունդով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, երբ աղջիկը մեկ տարեկան է եղել։ Նա բառացիորեն նվաճել է Ռուսաստանի մայրաքաղաքն իր դիմահարդարմամբ: