Բողոքի ակցիա, Չարչյանի ազատում, երևանյան «Լապլանդիայի» բացում. շաբաթը` լուսանկարներով

Այս շաբաթը հագեցած էր բազմազան իրադարձություններով։ Sputnik Արմենիան ներկայացնում է անցնող շաբաթվա ամենավառ կադրերը։
Sputnik
1 / 9

Գերիների և անհետ կորածների հարազատների բողոքի ակցիան Երևանում

2 / 9

Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ–ում

3 / 9

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանն ազատ արձակվեց

4 / 9

Երևանի մանկական այգուց հայտնաբերված գտածոները

5 / 9

Մոդելը` հայելու մեջ

6 / 9

Նոր տեխնիկայի ցուցադրում հայ–ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնում

7 / 9

Յուրի Լևինը և Ռուբեն Վարդանյանը` Matena մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի և Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի միջև համագործակցության հուշագրի ստորագրմանը

8 / 9

Նիկողայոս Այվազյանը` Աշտարակի իր թանգարանում

9 / 9

«Ձմեռային այգու» և մեծ սահադաշտի բացումը

Շաբաթը սկսվել է անհետ կորածների ու գերիների ծնողների և հարազատների բողոքի ակցիաներով, ովքեր պահանջում էին հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Վերջինիս մասնակցությամբ դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվել էր գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում նա հայտարարել էր` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։
Իսկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պատասխանում էր պատգամավորների ամենատարբեր հարցերին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը վերջապես ազատ արձակվեց։ Դեկտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանը որոշել էր, որ պատգամավորը պետք է անհապաղ ազատ արձակվի, քանի որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Նույն օրն ազատ արձակվեցին նաև տվյալ խմբակցության ևս 2 պատգամավոր` Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը։
Երևանի մանկական զբոսայգում էլ պեղումների ընթացքում հայտնաբերվել են գտածոներ` անոթների բեկորներ, կաֆե, հախճապակե և կերամիկական կենցաղային առարկաներ։ Հայտնաբերվել է նաև ուշ միջնադարյան ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ։
Յուրի Լևինը և Ռուբեն Վարդանյանը մասնակցել են Matena մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի և Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը։
Բացվել է նաև «Ձմեռային այգու» երևանյան ամենամեծ սահադաշտը։ Երևանի փոքրիկ «Լապլանդիայում» երեխաները դիմավորել էին Սանտա Կլաուսին։