ԱՄՆ–ում տեղի ունեցած փոթորկի պատճառով ավելի քան 70 մարդ է մահացել

Փոթորիկ ԱՄՆ–ում
Տորնադո է եղել ԱՄՆ մի քանի նահանգում` Իլինոյսում, Միսսուրիում, Արկանզասում, Կենտուկիում և Թենեսիում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ում փոթորկի հետևանքով ավելի քան 70 մարդ է մահացել։ Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
Փոթորիկ է եղել ԱՄՆ-ի մի քանի նահանգում` Իլինոյսում, Միսսուրիում, Արկանզասում, Կենտուկիում և Թենեսիում:

Տեղեկացվում է, որ փոթորիկի հետևանքով փլուզվել է Amazon օնլայն-ռիթեյլերի պահեստը: «Առնվազն 6 մարդ է զոհվել, երբ տորնադոն «անցել է» Իլինոյսի Amazon–ի պահեստով», - ասված է հաղորդագրության մեջ:

Իսկ Արկանզասում մահացել է ծերանոցի անդամներից մեկը, Թենեսիում երեք մարդ է զոհվել:
Ինչպես հայտնել են Սպիտակ տանից, նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է դաշնային ռեսուրսներ հատկացնել տուժած տարածաշրջաններին օգնելու համար:
Փոթորիկ ԱՄՆ–ում
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը ցավակցություն է հայտնել փոթորիկների հետևանքով զոհվածների հարազատներին։