Զինվորի սպանության գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը

Ռազմական ոստիկանություն
Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու համար (սպանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով)։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանյան զորամասում զինվորի սպանության գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը։
Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանին մահացու հրազենային, ու ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողի հրազենային վիրավորում պատճառելու դեպքով հարուցված քրեական գործով դեկտեմբերի 11-ին ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող։
Կալանավորվել են նոյեմբերի 16-ին գերեվարված և ՀՀ վերադարձված պատասխանատու զինծառայողներ
Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու համար (սպանություն` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով)։
Հիշեցնենք` դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ։
Եվս երկու զինծառայող վիրավորվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: