ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Վրացի հայտնի երգիչ, դերասան ու Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վախթանգ Կիկաբիձեն Գորիի հոսպիտալում այցելել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլունն։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան:
50 օր հացադուլից հետո Վրաստանի նախկին ղեկավարը բանտային հիվանդանոցից տեղափոխվել է Գորիի զինվորական հոսպիտալ: Այնտեղ նա վերականգնողական կուրս է անցնում։
«Միխեիլ Սաակաշվիլին լավ չէ, այստեղ հարցերն ավելորդ են։ Աչքերից ամեն ինչ երևում է։ Նա ինձ թեյ հյուրասիրեց ու ամեն ինչ սկզբից մինչև վերջ պատմեց։ Նա կոտրված չէ, դա է կարևորը», – նշել է Կիկաբիձեն։
Արտիստի խոսքով՝ նա Վրաստանի նախկին նախագահին պատմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր հանդիպման մասին։
Հիշեցնենք` Միխեիլ Սաակաշվիլուն Վրաստանում հոկտեմբերի 1-ին ձերբակալել են այն բանից հետո, երբ նա ապօրինաբար ներթափանցել է երկրի տարածք։ Մի քանի տարի առաջ բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով հեռակա կարգով կայացված դատավճռի համաձայն քաղաքական գործչին բանտ են տեղափոխել: