ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. shamshyan.com-ի տեղեկություններով՝ 2 օր է, հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։
Կայքի տեղեկացմամբ` հետախուզումը հայտարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 188–րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) 2-րդ մասի մեղադրանքով։
Նշենք, որ այս հոդվածով անձը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով: