ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Երգչուհի Սոնա Շահգելդյանը Facebook-ում հրապարակում է արել, որտեղ պատասխանել է իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին մամուլում տարածվող լուրերին։
«Ես չգիտեմ` որ մի հիմարն է նման բաներ գցում, տարածում։ Սաղ կյանքս մաքուր եմ ապրել, բայց էս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու»,– գրում է նա։
Երգչուհին պահանջում է դադարեցնել իր մասին նման լուրեր տարածելը` միաժամանակ, սակայն, չհերքելով իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին լուրը։
«Շատերն ինչ ասես` անում են, չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հասել։ Ամոթ է, Աստծուց վախեցեք»,– գրում է Շահգելդյանը։
Հիշեցնենք` shamshyan.com-ն այսօր հայտնել էր, որ 2 օր է, ինչ հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։
Կայքի տեղեկացմամբ` հետախուզումը հայտարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 188–րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) 2-րդ մասի մեղադրանքով։