Մյասնիկովն ասել է՝ ինչու է պետք հևոցի ժամանակ շտապ դիմել բուժօգնության

Արխիվային լուսանկար
Բժշկի խոսքով՝ դեպքերի 90%–ում նշված ախտանշաններն իրենք իրենց են անցնում, սակայն նաև ծանր պաթոլոգիայի զարգացման ռիսկ կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Հևոցն ու սրտի արագ զարկերը վիրուսային վարակից հետո կարող են միոկարդիտի զարգացման լուրջ ազդանշան լինել։ Տեղեկությունը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտնել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։
Մյասնիկովն անսպասելի խորհուրդ է տվել COVID-19-ի դեմ չպատվաստվածներին
Նրա խոսքով՝ այդ հիվանդությունը կարող է առաջացնել գրիպ, COVID-19, հեպատիտ C, ինչպես նաև էնտերո և հերպովիրուսներ:

«Եթե հիվանդությունից որոշ ժամանակ անց թուլություն, հևոց, սրտխփոց եք զգացել, դա կարող է միոկարդիտ լինել», – պարզաբանել է բժիշկը:

Բժիշկը նշել է, որ դեպքերի 90%-ում նշված ախտանշաններն իրենք իրենց են անցնում, սակայն կա ծանր պաթոլոգիայի զարգացման վտանգ, որը բուժում է պահանջում:
Գերմանացի բժիշկները նշել են հարբուխի բուժման 4 սխալները