ՀՀ գլխավոր դատախազը դհոլով նվագակցում է Սպիտակցի Հայկոյին. համացանցում տեսանյութ կա

Արթուր Դավթյան
Պաշտոնյան բավական վարժ է նվագում ազգային գործիքի վրա։ Հավանաբար կա՛մ ժամանակին զբաղվել է երաժշտությամբ, կա՛մ աշխատանքից դուրս ժամերը նվիրում է երաժշտութանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դհոլով նվագակցում է հանրահայտ ռաբիս երգիչ Սպիտակցի Հայկոյին։
Տեսանյութում պաշտոնյան բավական վարժ է նվագում ազգային գործիքի վրա։ Հավանաբար կա՛մ ժամանակին զբաղվել է երաժշտությամբ, կա՛մ աշխատանքից դուրս ժամերը նվիրում է երաժշտութանը։
Նշենք, որ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում է 2016թ–ից։
Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Մասնագիտական կրթություն է ստացել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում:
Կարեն Կարապետյանը նվագում է, «Ռեինկարնացիան»՝ երգում
Դատախազության համակարգում աշխատում է 2006թ-ից նախ որպես ՀՀ ԳԴ հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, ապա մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ, իսկ 2008-2012թթ-ին՝ նույն վարչության պետի տեղակալ:
Այդ տարիներին մասնակցել է 2008-ի մարտի 1-ի գործով նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության իրականացման գործընթացին:
2012թ-ին Արթուր Դավթյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, 2013-ին՝ Երևան քաղաքի դատախազ, 2016թ հունիսի 22-ին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իսկ Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո՝ ԳԴ ժամանակավոր պաշտոնակատար: