ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Դոնի Ռոստովում ներկանյութերի պահեստ է այրվել։ Հրդեհի մակերեսը կազմել է շուրջ 1,7 հազար քառակուսի մետր, հրդեհին տրվել է բարդության երրորդ աստիճան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռոստովի մարզի ՌԴ ԱԻՆ փրկարար ծառայության ներկայացուցիչը։
«Շենքն այրվում է ամբողջ տարածքով, դրա մակերեսը 70x24 է` 1680 քառակուսի մետր», - ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Հրդեհաշիջման աշխատաններին մասնակցում են 61 մարդ և 17 միավոր տեխնիկա։
Նշվում է, որ հրդեհի պահին շենքում մարդ չի եղել։