ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում եղանակային պայմաններով պայմանավորված` կորոնավիրուսի դեմ պատվաստումների շարժական կետերի աշխատանքային նոր գրաֆիկ է սահմանվել։
Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից` առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Երևանում կգործի նման 4 կետ` հետևյալ գրաֆիկով.
1.
Հյուսիսային պողոտա («Տաշիր սթրիթ» առևտրի կենտրոն)- 12։00-16։30,2.
«Ռոսիա մոլ» 12։00-20։00,3.
«Ռիո մոլ» 14։00-19։00,4.
Թիվ 2 բուժմիավորման պոլիկլինիկա – 13։00-17։00- միայն շաբաթ օրը։Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դեկտեմբերի 11-ի դրությամբ դարձել է 342 405:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 21 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7788 է։