ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ի Իլինոյս նահանգի Էդվարդսվիլ քաղաքում տորնադոյի հետևանքով փլվել է Amazon-ի առցանց ռիթեյլերի պահեստը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով ամերիկյան Fox 2 հեռուստաալիքը, պահեստի փլատակների տասնյակ մարդիկ են մնացել։
Որոշ տվյալներով ՝ աղետի պահին շենքում կարող էր 50-ից մինչեւ 100 մարդ լինել։
Ավելի վաղ KAIT հեռուստաալիքը հայտնել էր, որ երկու մարդ զոհվել են, ևս հինգը` տուժել Արկանզաս նահանգի Մոնետտ քաղաքի ծերանոցում տորնադոյի առաջացրած փլուզման հետևանքով:
Առնվազն 20 մարդ գտնվում է փլատակների տակ։