ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. «Շենգավիթ» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Գարիկ Հովակիմյանի քույրը։ Տեղեկությունը հայտնում է «Շենգավիթ» ԲԿ–ն` ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով մոր և նորածնի լուսանկարը։ Գարիկի քրոջը որոշել են անվանել Մարիա. նա ծնվել է 3300 գրամ քաշով և 50 սանտիմետր հասակով։
Մարիան 40-ամյա Ալինա Աթայանի երրորդ երեխան է։
«Մարիայի լույս աշխարհ գալը նոր հույսի շող ու ապրելու մեծ ցանկություն է բերել Հովակիմյանների ընտանիքին»,–նշված է ԲԿ–ի գրառման մեջ։
Նորածնի մայրը շնորհակալությունն է հայտնել բժիշկներին։