Թրամփը Նեթանյահուին մեղադրել է դավաճանության մեջ և անպարկեշտ խոսքեր ասել նրա հասցեին

Թրամփն ու Նեթանյահուն
Դոնալդ Թրամփը նշել է, որ Բենիամին Նեթանյահուի արածից հետո այլևս չի շփվել հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անպարկեշտ խոսքեր է ասել Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի հասցեին և հայտարարել, որ չի շփվել նրա հետ այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավար ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Ջո Բայդենին: Թրամփն այդ մասին ասել Է Axios–ին տված հարցազրույցում։
«Բայդենին առաջինը շնորհավորողը եղել է Բիբի Նեթանյահուն։ Նա, ում համար ես ավելին եմ արել, քան որևէ այլ անձի համար, որի հետ գործ եմ ունեցել։ ...Բիբին կարող էր լռել։ Իսկ նա սարսափելի սխալ արեց», - ասել է ԱՄՆ նախկին առաջնորդը։
«Գուցե հատուկ է արել»․ Թրամփը՝ Բոլդուինի կողմից օպերատորի սպանության մասին
Թրամփն ընդգծել է, որ դրանից հետո չի շփվել Իսրայելի նախկին վարչապետի հետ:
«Այդ ժամանակից ի վեր ես նրա հետ չեմ խոսել ։ Փախավ նա...»,- ասել Է Թրամփը։
Նա նաև նշել է, որ Նեթանյահուն իրեն դեռ դուր է գալիս, բայց միևնույն ժամանակ շեշտել է, որ ինքը գնահատում է հավատարմությունը:
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն երեք տարի անց կկործանվի