ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik.Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօր ընթացող առցանց նիստում առաջարկեց Ադրբեջանին հրավիրել ԵԱՏՄ` որպես դիտորդ։
Նազարբաևը նիստին մասնակցում է որպես խորհրդի պատվավոր նախագահ։
«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը երկարամյա տարաձայնությունից հետո։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս այդպես ենք մտածում», - իր ելույթում նշեց Նազարբաևը։
Նրա խոսքով ՝ Ուզբեկստանի օրինակը, որն արդեն միացել է որպես դիտորդ, պետք է ոգեշնչող լինի Ադրբեջանի համար։
Նշենք, որ նիստում նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։