Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ազատ արձակվեց. լուսանկարներ

Մխիթար Զաքարյան
Սահմանադրական դատարանի որոշումից հետո «Հայաստան» խմբակցության երրորդ պատգամավորն էլ ազատ արձակվեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր և Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանն ազատ արձակվեց առանց դատական նիստի:
1 / 6

Մխիթար Զաքարյան

2 / 6

Արամ Վարդևանյանն ու Մխիթար Զաքարյանը

3 / 6

Արամ Վարդևանյանն ու Մխիթար Զաքարյանը

4 / 6

Մխիթար Զաքարյան

5 / 6

Մխիթար Զաքարյան

6 / 6

Մխիթար Զաքարյան

«Ավելի ծանր պայմաններում էլ եմ եղել». Մխիթար Զաքարյանը` կալանքի ու «զուլումի» մասին
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ՀՀ ԿԸՀ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունը՝ Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան կալանավորելու թույլտվություն տալու մասին:
Մխիթար Զաքարյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար։ Նա չի ընդունում մեղադրանքը։
Երեկ Սահմանադրական դատարանը որոշել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։
Արթուր Սարգսյանն ազատ կարձակվի առանց դատական նիստի