Լոնդոնի դատարանը թույլ է տվել, որ Ջուլիան Ասանժին արտահանձնեն ԱՄՆ–ին

Ջուլիան Ասանժ
Պաշտպանական կողմը կարող է բողոքարկել լոնդոնյան դատարանի որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի Sputnik․ Անգլիայի և Ուելսի վերաքննիչ դատարանը բավարարել է ԱՄՆ–ի բողոքարկումը և թույլ է տվել արտահանձնել WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Տեղեկությունը հայտնում է RT–ն։
Այս տարվա հունվարին Լոնդոնի դատարանը Ասանժի արտահանձնումը մերժել էր հոգեկան առողջության հետ կապված մտավախությունների պատճառով։ Ամերիկյան իշխանությունների շահերը ներկայացնող փաստաբանները հայտարարել էին, որ բողոքարկելու են այդ որոշումը։
ԱՄՆ–ի իշխանությունները բրիտանական արդարադատությանը երաշխիքներ են ներկայացրել, որ WikiLeaks–ի հիմնադիրը արտահանձնման դեպքում չի ենթարկվի առանձնակի վարչական միջոցների և չի պահվի խիստ ռեժիմի բանտում։
Բանտում գտնվող Ջուլիան Ասանժը. բացառիկ կադրեր
Ասանժը 2012 թվականից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանությունում։ 2019-ին նա ձերբակալվեց։ Ամերիկյան իշխանությունն Ասանժին մեղադրում է պետդեպարտամենտի գաղտնի նյութերը հրապարակելու մեջ։ Նրան սպառում է մինչև 35 տարվա ազատազրկում և նույնիսկ մահապատիժ։ Ասանժը մեղադրանքները հերքում է և դրանք համարում քաղաքականապես մոտիվացված։
Ինչպես փախչել Մեծ Բրիտանիայից և չհայտնվել բանտում. Ամալ Քլունին խորհուրդ է տվել Ասանժին։