ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Նորվեգացի Մագնուս Կարլսենը ժամանակից շուտ պաշտպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչիի դեմ 11-րդ պարտիայում հաղթանակ տանելով։ Նեպոմնյաշչին, անգամ եթե հաղթեր մնացած 3 պարտիաներում, չէր կարողանա հասնել Կարլսենին․ 11 պարտիայից հետո հաշիվը 7,5-3,5 էր։
Հիշեցնենք, որ Կարլսենը աշխարհի չեմպիոն է դարձել 2013 թվականին ու արդեն 4-րդ անգամ պաշտպանում է այն։
Չեմպիոնը կստանա 1,2 միլիոն, իսկ նրա մրցակիցը՝ 800 հազար եվրո։