Իշխան Զաքարյանը լքեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը

Իշխան Զաքարյան
Պատգամավորը գրություն է ուղղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը դուրս եկավ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից: Ազգային ժողովի այսօրվա նիստում այդ մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը:

«Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Իշխան Զաքարյանը գրություն է ուղղել ԱԺ նախագահին՝ հայտնելով, որ ինքը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցության կազմից և գործելու է որպես անկախ պատգամավոր»,- ասաց Ռուբինյանը:

Արմեն Չարչյանի գործով արտահերթ դատական նիստ է հրավիրվել
Հիշեցնենք` դեռ նոյեմբերին մամուլը գրել էր, որ Զաքարյանը լքելու է խմբակցությունը, բայց մանդատից չի հրաժարվելու։
Նիկոլ Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին երկու օրով գործուղում է Ռուսաստան