Իրանի ներկայացուցիչը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ողջունել է «3+3» հարթակը

Ալիռեզա Հագիգիան
Իրանի պատվիրակն ընդգծել է, որ տարածաշրջանային խորհրդատվական հարթակը տեղավորվում է պաշտոնական Թեհրանի քաղաքականության շրջանակներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Իրանն այսօր Մոսկվայում կայացած նիստում սատարել է «3+3» ձևաչափը Հարավային Կովկասում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանում Իրանի դեսպանատանը։
Թբիլիսին չի մասնակցի «3+3» ձևաչափի առաջին նիստին. Վրաստանի ԱԳՆ
Դեկտեմբերի 10–ին Մոսկվայում կայացել է հարթակի առաջին նիստը՝ արտաքին գործերի փոխնախարարների՝ Անդրեյ Ռուդենկոյի (Ռուսաստան), Վահե Գևորգյանի (Հայաստան), Խալաֆ Խալաֆովի (Ադրբեջան), Սեդատ Օնալի (Թուրքիա), ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ալիռեզա Հագիգիանի համանախագահությամբ: Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց։
«Հագիգիանը ելույթի ժամանակ հայտնել է, որ Իրանը սատարում է ձևաչափը, քանի որ այն տեղավորվում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության շրջանակներում, և վստահ է, որ խնդիրները, մարտահրավերները և հակասությունները տարածաշրջանի երկրների միջև անհրաժեշտ է լուծել տարածաշրջանային պետությունների ջանքերով», – նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։
Մոսկվայում կայացել է «3+3» ձևաչափի առաջին հանդիպումը. ՌԴ–ից մանրամասներ են հայտնել
Հիշեցնենք, որ նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմապլան համագործակցության զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել այն գործնական հարցերի վրա, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դրա բոլոր մասնակիցների համար:
Դրանց թվում են վստահության բարձրացման միջոցները, փոխգործակցությունն առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար ոլորտներում, հակազդեցությունը ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին: 5 երկրի ներկայացուցիչները շահագրգռվածություն են հայտնել, որպեսզի Վրաստանը մասնակցի պլատֆորմի աշխատանքին, քանի որ նրա համար «դուռը բաց է»: