ՀՀ նախագահը Հակոբ Սիմիդյանին նախարար է նշանակել

Արմեն Սարգսյանը հրամանագիրը ստորագրելիս հիմք է ընդունել Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հակոբ Սիմիդյանը շրջակա միջավայրի նախարար է նշանակվել։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Հակոբ Սիմիդյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,– նշված է փաստաթղթում։

Հիշեցնենք, որ Սիմիդյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականն էր։ Երեկ հայտնի դարձավ, որ նա ազատվել է այդ պաշտոնից, որը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսին։
Իսկ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը մինչև երեկ զբաղեցնում էր Ռոմանոս Պետրոսյանը։ Նա այսուհետ կղեկավարի ՊՎԾ–ն։