Հայաստանի թվային ներուժը կարող է պահանջված լինել ԵԱՏՄ-ում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը կարծում է, որ թվային օրակարգի զարգացումն անհրաժեշտ է, որպեսզի ԵԱՏՄ–ն ադապտացվի արագ փոփոխվող իրողություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական ինտեգրման համատեքստում կարևոր է ՀՀ բարձրտեխնոլոգիական բաղադրիչի զարգացումը։ Այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստում այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ակնհայտ է, որ զարգացման առաջանցիկ տեմպը հնարավոր է կոնկրետ նախագծերի իրականացման, տեխնոլոգիական ինդուստրիայի զարգացման պարագայում ՝ տեխնոլոգիական շղթաների, համատեղ լաբորատորիաների և ախտորոշիչ ինստիտուտների ստեղծման միջոցով», - նշեց Փաշինյանը:
Նա վստահություն հայտնեց, որ ԵԱՏՄ արդյունաբերական ներուժի զարգացումն ուղղակիորեն կախված է արդյունաբերական միջավայրի թվայնացումից։ Դա ենթադրում է բարձր տեխնոլոգիաների, բարձր արագությամբ հաշվողական ենթակառուցվածքների և արտադրական բազայի հնարավորինս լայն կիրառում։

«Կարծում եմ, որ Հայաստանի ներուժը կարող է պահանջված լինել ԵԱՏՄ տարածքում թվային տեխնոլոգիաների ոլորտի մեգանախագծեր ձևավորելիս», - ավելացրեց Փաշինյանը:

Թվայնացման համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը դիտարկեց մասնավորապես նավիգացիոն կապարակնիքների կիրառումը` բեռնափոխադրումների ընթացքում, ինչը նրա համոզմամբ զգալիորեն կհեշտացնի բեռնափոխադրումների վերահսկողությունը։
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է մոնիթորինգ իրականացնել ԵԱՏՄ շուկայում
Փաշինյանը հորդորում է ԵԱՏՄ շուկան պաշտպանել արտաքին ճնշումներից