Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարները հանդիպել են Մոսկվայում. հայտնի է քննարկման թեման

«3 + 2» ձևաչափով հանդիպմանը նախորդել են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարների բանակցությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Մոսկվայում կայացել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ։
Թբիլիսին չի մասնակցի «3+3» ձևաչափի առաջին նիստին. Վրաստանի ԱԳՆ
Ինչպես հայտնում են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից, երկու պաշտոնյաները վստահության և կառուցողական մթնոլորտում քննարկել են երկկողմ հրատապություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգ:
Ռուդենկոն և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Նշենք, որ Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր նախատեսված է նաև «3+2» ձևաչափով ԱԳ փոխնախարարների հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Վրաստանը «3+3» ձևաչափի աշխատանքներին հրաժարվել էր մասնակցել։