Բայդենի և Զելենսկու բանակցությունները 1.5 ժամ են տևել

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խոսքով` բանակցություններն անցել են կառուցողական և ջերմ մթնոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Ջո Բայդենի բանակցություններն ավարտվել են, տևել են մոտ 1.5 ժամ, ամերիկյան առաջնորդն ուկրաինացի գործընկերոջը պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մասին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Ուկրաինայի նախագահը Բայդենի հետ քննարկել է Դոնբասի իրավիճակը կարգավորելու հարցում ամերիկյան մասնակցության ձևաչափերը։ Երմակի խոսքով` զրույցից կարելի է հետևություն անել, որ ԱՄՆ–ն որոշել է խաղաղ գործընթացի ակտիվ մասնակից լինել։ Նա նշել է, որ Վաշինգտոնը մանրամասն տեղեկացված է Կոնտակտային խմբի շրջանակում կայացած բանակցությունների բովանդակության, հրադադարի ռեժիմին վերադառնալու վերաբերյալ ուկրաինական նախաձեռնությունների, ինչպես նաև հսկիչ անցակետերի բացման և գերիների փոխանական մասին։
Պուտինը Բայդենին ասել է, որ ՌԴ-ին երաշխիքներ են հարկավոր
Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի հավանական անդամակցությունը ՆԱՏՕ–ին բացառապես Կիևի և դաշինքի թեման է։
Նա հստակ ասել է, որ դաշինքին անդամակցելու հարցը կախված է բացառապես Ուկրաինայից։
ԱՄՆ-ն կշարունակի Ռուսաստանի հետ բանակցել Ուկրաինայի թեմայով. Սպիտակ տան ներկայացուցիչ
Ի՞նչ է առաջարկել Պուտինը Բայդենին