Արթուր Սարգսյանն ազատ կարձակվի առանց դատական նիստի

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը
Սիսիան համայնքի նախկին ղեկավարը շուտով ազատության մեջ կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատ արձակելու համար դատական նիստ չի հրավիրվելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նրա պաշտպան Էմին Խաչատրյանը։

«Այս պահին ՔԿՀ-ում եմ, Արթուր Սարգսյանը րոպեներ անց ազատ կարձակվի»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը պատգամավորական մանդատ է ստացել «Հայաստան» դաշինքի ցուցակով արտահերթ ընտրություններին մասնակցելու արդյունքում։ Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվել էր։
Դատարանն ազատ արձակեց Արմեն Չարչյանին. լուսանկարներ
Արթուր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։
Սարգսյանը նախկինում Սիսիան համայնքի ղեկավարն էր, նա հոկտեմբերին 20 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Հոկտեմբերի 26-ին առաջին անգամ մասնակցել էր Ազգային ժողովի նիստին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները նրան հոտնկայս ու ծափահարություններով էին դիմավորել։
Սարգսյանը կրկին կալանավորվել էր նոյեմբերի 15-ին։
Երեկ Սահմանադրական դատարանը որոշել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։