Արարատի մարզում էլցանցի պետը դանակահարել է էլեկտրիկին

Ոստիկաններ, արխիվային լուսանկար
Դանակահարողը կամավոր ներկայացել է ոստիկանություն, ներկայացրել հանցագործության գործիքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզում 59-ամյա տղամարդ է դանակահարվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` երեկ՝ դեկտեմբերի 9-ին կրծքավանդակի հետին մակերեսի ծակած կտրած վերքերով, 2-րդ աստիճանի հեմորոգիկ շոկով Վեդիի ԲԿ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ Տիգրան Ն.-ն:
Մինչ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, Արարատի մարզի ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը` ժամը 12:30–ի սահմանում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի Արարատ էլցանց մասնաճյուղի շենքի 3-րդ հարկում վիճաբանություն է տեղի ունեցել Տիգրան Ն.-ի և Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Բորիս Հ.-ի միջև, որն իր մոտ եղած դանակով հարվածել է Տիգրան Ն.-ին:
Երևանում 15-ամյա տղան դանակահարել է նախկին փեսային
Բորիս Հ.-ն կամավոր ներկայացել է ոստիկանություն, ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
Կայքի տեղեկություններով` Բորիս Հ.-ն Արարատ էլցանցի պետն է, իսկ Տիգրան Ն.-ն՝ նույն տեղամասի էլեկտրիկը: Վիճաբանության պատճառը հայտնի չէ։
Երևանում 36-ամյա տղամարդուն դանակահարած անձը ձերբակալվել է