ԱՄՆ-ն կշարունակի Ռուսաստանի հետ բանակցել Ուկրաինայի թեմայով. Սպիտակ տան ներկայացուցիչ

Կապիտոլիում
Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը կարծում է, որ բանակցությունները կշարունակվեն առաջիկա օրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն ուկրաինական ճգնաժամը լուծելու համար առաջիկա օրերին կշարունակի բանակցությունները եվրոպացի գործընկերների ու Ռուսաստանի հետ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը լրագրողներին է հայտնել ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Ես կարծում եմ, որ առաջիկա երկու օրերին մենք ակնհայտորեն կշարունակենք խոսել մեր եվրոպացի և ռուս գործընկերների հետ ու առաջ շարժվելու ուղիներ փնտրել», - ասել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը մոտ 2 ժամ տևած բանակցություններ անցկացրին։
Պուտինը պատմել է Բայդենի հետ զրույցից ստացած տպավորությունների մասին
Քննարկումներից հետո կողմերը հայտարարեցին, որ առաջնորդներն առավել մեծ ուշադրություն են դարձրել Ուկրաինայի շուրջ իրադրության զարգացմանը, մասնավորապես ՆԱՏՕ-ի` արևեյան ուղղությամբ ընդլայնմանն ու ռուսական սահմանների մոտ հարձակողական սպառազինությունների տեղակայմանը:
Վլադիմիր Պուտինը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Պուտինը Բայդենին ասել է, որ ՌԴ-ին երաշխիքներ են հարկավոր