«Միակ մարդը, որն իմ դեմ ցուցմունք է տվել, նշանակվել է բարձր պաշտոնի». Արթուր Սարգսյան

Արթուր Սարգսյան
Սարգսյանը հայտնեց, որ չի զարմանա, եթե իրեն դարձյալ ազատազրկեն` այս անգամ ԱԺ–ի միջոցով անձեռնմխելիությունից զրկելով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանի որոշումը սպասելի էր։ Այսօր կալանավայրից դուրս գալուց հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր` կալանքից ազատ արձակված Արթուր Սարգսյանը։
«Ավելի ծանր պայմաններում էլ եմ եղել». Մխիթար Զաքարյանը` կալանքի ու «զուլումի» մասին
«Էդ մի հավատն էր մնացել այս երկրում, որ մի ատյան կա, որը ճիշտ որոշում կկայացնի։ Գոնե կա մի ատյան, որը պատվերներ չի իրականացնում»,– ասաց նա։
Սարգսյանը նաև հայտնեց, որ չի զարմանա, եթե իրեն դարձյալ ազատազրկեն` այս անգամ ԱԺ–ի միջոցով անձեռնմխելիությունից զրկելով։

«Այս երկրում հիմա ամեն ինչի սպասում եմ, բայց և ամեն ինչի պատրաստ եմ»,– ասաց նա։

Անդրադառնալով իր դեմ հարուցված քրական գործին` Սարգսյանը չցակացավ շատ մանրամասներ հայտնել։
«Միակ մարդը, ով իմ դեմ ցուցմունք է տվել, այսօր նշանակվել է Սիսիանի քաղաքապետարանում բարձր պաշտոնի` բաժնի պետ»,– ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանն այսօր ազատ արձակվեց կալանավայրից` Սահմանադրական դատարանի երեկվա որոշման հիման վրա։
Սարգսյանը պատգամավորական մանդատ է ստացել «Հայաստան» դաշինքի ցուցակով արտահերթ ընտրություններին մասնակցելու արդյունքում։ Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվել էր։
Արթուր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։
Արթուր Սարգսյանն ազատ կարձակվի առանց դատական նիստի
Սարգսյանը նախկինում Սիսիան համայնքի ղեկավարն էր, նա հոկտեմբերին 20 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Հոկտեմբերի 26-ին առաջին անգամ մասնակցել էր Ազգային ժողովի նիստին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները նրան հոտնկայս ու ծափահարություններով էին դիմավորել։
Սարգսյանը կրկին կալանավորվել էր նոյեմբերի 15-ին։
Երեկ Սահմանադրական դատարանը որոշել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։