ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է Հայաստանից ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին հետ կանչելու մասին հայկական մամուլի հաղորդագրությունները:
«Ես հույս ունեմ, որ թերթը, նրանց ժամկետ կտանք մինչև վաղը չէ մյուս օրը... Վաղը չէ մյուս օրը նրանք պետք է հերքում հրապարակեն, որովհետև կեղծիք են տպագրել։ Դա սուտ է, դա ապատեղեկատվություն է։ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մեր դեսպանը շարունակում է աշխատել ու կատարել երկրի ղեկավարության առաջադրած խնդիրները», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին: