ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը 7-րդ անգամ հայր է դարձել։ Տեղեկությունը հայտնում է Daily Mail-ը։
Նրա կինը` Քերի Սայմոնդսը, աղջիկ է լույս աշխարհ բերել։ Փոքրիկը Ջոնսոնի ու Սամոնդսի 2-րդ համատեղ երեխան է։ Նրանք նաև մեկ որդի ունեն, որը ծնվել էր անցյալ տարվա ապրիլին։
«Վարչապետը և տիկին Ջոնսոնը ուրախությամբ հայտնում են, որ Լոնդոնի հիվանդանոցներից մեկում աղջիկ է ծնվել։ Մայրն էլ, դուստրն էլ իրենց լավ են զգում։ Զույգը հիվանդանոցի անձնակազմին շնորհակալություն է հայտնել խնամքի և աջակցության համար»,– ասել է վարչապետի խոսնակը։
Նշենք, որ Ջոնսոնը 4 չափահաս երեխա ունի Մարինա Ուիլերի հետ ամուսնությունից։ Նա ևս մեկ արտամուսնական զավակ ունի արվեստագետ Հելեն Մաքինթայրից։