Տիգրան Ուլիխանյանն ազատվել է ՊՎԾ պետի պաշտոնից

Տիգրան Ուլիխանյան
2015 թվականից Ուլիխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որշմամբ Տիգրան Ուլիխանյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: Տեղեկությունը հրապարակվել է կառավարության տեղեկատվական հարթակում։
Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2021թ. հունվարի 15-ին:
Փաշինյանի գլխավոր խորհրդականն ազատվել է պաշտոնից. նա նախարար կնշանակվի՞
Մինչ այդ` 2020 թվականի մարտից, Ուլիխանյանը Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ էր։
2015 թվականից Ուլիխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: