ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի 14 դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ ու 1 ԱԹՍ կրթական աշխատանոց կստեղծվի:
ՀՀ ԿԳՄՍՆ առաջարկած ծրագիրն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության հերթական նիստում։
Նախագծով նախատեսվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեից հատկացնել 54 100 000 դրամ` անհրաժեշտ գույքի և սարքավորումների ձեռքբերման համար: Միջոցառման ավարտի ժամկետ է սահմանվել 2022 թվականի հուլիսի 1-ը:
Ծրագիրն իրականացնելու է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ն, որը 2011 թվականից Հայաստանի կրթական համակարգում իրականացնում է ինժեներական լաբորատորիաների (ArMath) հիմնման ծրագիրը, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը:
Այս պահին ՀՀ-ում և Արցախում գործում է 588 ինժեներական լաբորատորիա: