ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ–տեղ մերկասառույց է։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ է մառախուղ է, տեսանելիությունը` 5-10 մետր։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ–ավազով մշակման աշխատանքներ»,– նշում են հիմնադրամից։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։