«Սիրտս Ջերմուկ ուզեց». Գագիկ Սուրենյանը իրական հեքիաթի լուսանկար է հրապարակել

Գագիկ Սուրենյան
Գագիկ Սուրենյանը սոցցանցային իր էջի հետևորդներին ցույց է տվել ձյունածածկ Ջերմուկը։ Հետևորդների մեկնաբանությունները չեն ուշացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հերթական անգամ ցուցադրել է, թե Հայաստանում որքան գեղեցիկ կարող է լինել ձմեռը։ Նա նոր լուսանկար է հրապարակել Facebook–ի իր էջում։
«Ջերմուկը այս պահին», - գրել է Սուրենյանը:
Նրա էջի հետևորդները անմիջապես արձագանքել են գրառմանը։
««Իրական հեքիաթ», «Վանաձորում շոգ է, առավոտից արև», «Իսկ Երևանում ե՞րբ է ձյուն գալու», «Սիրտս Ջերմուկ ուզեց»»,– գրել են նրանք։
Շատ օգտատերեր էլ մեկնաբանություններում գեղեցիկ ու ձյունառատ լուսանկարներ են հրապարակել ու պարծեցել, որ իրենց մոտ ևս գեղեցիկ ձմեռ է։
Երևանյան սուրճ և ջազ Տորոնտոյում. ինչպես են հայ եղբայրները դարձել քաղաքի մշակույթի մասնիկը
Նշենք, որ արդեն մի քանի օր է` օդերևութաբանները ձյան տեսքով տեղումներ են կանխատեսում երկրի մարզերում։ Որոշ օգտատերեր վշտացած են, որ Երևանում դեռ ձյուն չի լինի։
Կառավարությունը ստիպված կլինի համաֆինանսավորել Գյումրու փողոցների վերանորոգումը