ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՊՎԾ պետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։
Հիշեցնենք` Պետրոսյանը նախարարի պաշտոնում նշանակվել էր 2020թ–ի հուլիսի 30–ին։
Մինչ այդ` 2018 թվականի հունիսի 1-ից 2020 թվականի հուլիսի 30-ը, նա զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի պաշտոնը: