ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ռոմանոս Պետրոսյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,– նշված է հրամանի մեջ:
Հիշեցնենք` Պետրոսյանն այս պաշտոնում նշանակվել էր 2020թ–ի հուլիսի 30–ին։
Մինչ այդ` 2018 թվականի հունիսի 1-ից 2020 թվականի հուլիսի 30-ը, նա զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի պաշտոնը: