ՌԴ ԶՈւ-ն զորավարժություններին հաշվի է առել 44-օրյա պատերազմին կիրառված ԱԹՍ–ների փորձը

ՌԴ ԶՈՒ. Արխիվային լուսանկար
Հայկական ԶՈւ–ն 44-օրյա պատերազմի ընթացքում գործ է ունեցել թուրքական և իսրայելական անօդաչու սարքերի զանգվածային կիրառման հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը 2021 թվականին հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի զորավարժությունների ընթացքում մեծամասամբ հաշվի են առել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում հետախուզական և հարվածային անօդաչուների կիրառման փորձը:
Այս մասին հայտարարել է ՌԴ ՀՕՊ զորքերի հրամանատար, ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Դեմինը։
Գրեթե Su-27-ի պես է. ինչ են արել երեխաները ԱԹՍ-ի մշակման առաջին խմբակում ընդամենը 4 ամսում
Նրա խոսքով` ՀՕՊ զորամասերում մարտական պատրաստությունը կազմակերպված է պլանային պարապմունքների հիման վրա, կատարելագործվում է հակաօդային պաշտպանության միավորումների հետ զորավարժությունների անցկացման ընթացքում, այդ թվում՝ զորավարժարաններ մեկնելիս:
«Հաշվի է առնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փորձը, որտեղ առաջին անգամ զանգվածաբար օգտագործվել են հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերը»,- ասել է Դեմինը` «Независимое военное обозрение» պարբերականին տված հարցազրույցում:
Նրա խոսքով` 2021 թվականին Սիրիայում ՌԴ օդատիեզերական ուժերի ստացած մարտական փորձը ներդրվել է Աշուլուկ և Տելեմբա զորավարժարաններում մարտավարական վարժանքների ընթացքում:
Ուկրաինան Դոնբասում առաջին անգամ թուրքական ԱԹՍ է կիրառել. տեսանյութ
Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն ակտիվորեն հայկական զինուժի դեմ կիրառել է իսրայելական և թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր։